Միրզոյանն ու Լավրովը քննարկվել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

198cf1a996613e01ad9ea3d9ca08721b_M.jpg

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են նոյեմբերի 22-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի անցկացմանն առնչվող հարցերին:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցեր: 

--00—ԶՀ