Թարմացում. նոյեմբերի 7-13-ը հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք, առողջացել է 158 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Նոյեմբերի 7-13-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք, կատարվել է 1578 թեստավորում: Առողջացել է 158 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445513 դեպք, որոնցից 434599-ը՝ առողջացած: 

Փաստացի բուժում է ստանում 333 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 231 885 թեստավորում:

--00—ԶՀ