Զաքիր Հասանովը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

գ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով պաշտոնական այցով գտնվում է այդ երկրում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը։

Այցի շրջանակում նախատեսված են Զաքիր Հասանովի մի շարք հանդիպումները Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։

--00—ԻԴ