«Զվարթնոց» օդանավակայանում արգելափակել են Արմեն Աշոտյանի ելքը Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

․

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում եմ լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով։

Ինչպես այսօր հայտնել էի, պիտի մեկնեմ Լիսաբոն ԵԺԿ Քաղաքական համաժողովին։

Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում եմ լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով։

Աբսուրդն էլ ավելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադրանք եւ ոչ մի գործով չի առաջադրվել։

Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։

Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։

Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ), թե քննիչի հետ։

Հ.Գ. Ավելորդ է ասել, թե ինչի մասին պիտի լիներ իմ այցը, իմ ելույթները եւ իմ հանդիպումները։

Սրիկայաբարո տականքի ղեկավարած իրավապահ խամաճիկներ (խոսքը ոչ թե օդանավակայանի սահմանապահ աշխատակիցների, այլ այս բեսպրեդելի էժան հեղինակների)»։

--00--ԱՀ