Ո՛չ ՌԴ, ո՛չ ԱՄՆ տարբերակ չկա․ կան ադրբեջանական ու հայկական տարբերակներ խաղաղության պայմանագրի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական, ո՛չ ԵՄ տարբերակ չկա, կա ադրբեջանական ու կա հայկական տարբերակ, այլ տարբերակ չկա, այսինքն՝ այլ փասաթուղթ չի ստեղծվել որևէ մայրաքաղաքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին։

«Այժմյան բանակցությունները՝ ԱԳ նախարարների մակարդակով, ընթանում է 2 կողմերի մոտեցումների շուրջ։ Բանակցում են հիմնական սկզբունքների վերաբերյալ, որոնց շուրջ պետք է կառուցվեն 2 հարևան պետությունների հարաբերությունները»,-նշեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ