Ալիևը խաղամոլի պես է մոտենում միջազգային հարաբերություններին, Բաքուն հայտնվել է խոցելի վիճակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Ալիևը խաղամոլի պես է մոտենում միջազգային հարաբերություններին, Բաքուն հայտնվել է խոցելի վիճակում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, hայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում որևէ տեղաշարժ չկա և դժվար թե հնարավոր լինի մոտ ապագայում պայմանագիր կնքել։

Փորձագետի պնդմամբ, Ադրբեջանը նորից խաղադրույք է անում՝ կարծելով, թե ապագայում իր համար կարող են առավել նպաստավոր պայմաններ ստեղծվել։

--00—ԱՊ