Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցությունների Ադրբեջանի հետ, ձևաչափը պետք է որոշվի նախապես

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

օօ

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցությունների Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն կարևոր է, որ թեմաները և միջազգային ձևաչափը որոշվեն նախապես:

«Արցախի ներկայացուցիչը պետք է նշանակվի միայն մեր իշխանությունների կողմից:

Մենք շփումներ ունենք միմյանց հետ, բայց միայն հումանիտար փոխադարձ կարիքների համար»,-թվիթերում գրել է Արտակ Բեգլարյանը:

--00—ԱՊ