ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները օդային հարվածներ են հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածներին:
«Հաշվեհարդարի ժամը եկել է», - գրված է Թուրքիայի ՊՆ Twitter-յան էջում։
Թուրքիայի ռազմական գերատեսչությունը տեղեկացրել է, որ գործողությունն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:
Ըստ թուրքական լրատվականների՝ հարձակմանը ներգրաված են եղել ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։
--00—ԱՊ