Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունից հետո Էկվադորը խփեց մրցաշարի առաջին գնդակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

սե

Էկվադորի հավաքականի ավագ Էններ Վալենսիան 11 մետրանոցից խփում է 2022թ. աշխարհի առաջնության առաջին գոլը։

Նույն ֆուտբոլիստին առաջին խաղակեսին ավարիտին հաջողվում է նաև 2-րդ անգամ գրավել կատարցիների դարպասը:

Նշենք, որ մինչ այդ, Էկվադորին հաջողվել էր ևս մեկ անգամ գրավել Կատարի դարպասը՝ խփելով 2022 թվականի աշխարհի առաջնության առաջին գոլը, սակայն տվյալ դրվագի կրկնապատկերը VAR համակարգով դիտելուց հետո մրցավարը դարպասի գրավումը չեղարկեց՝ խաղից դուրս լինելու պատճառով։

 

--00—ԱՊ