Ղազախստանի նախագահական ընտրությունների նախնական տվյալներով հաղթում է գործող նախագահ Տոկաևը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ժ

Ղազախստանի նախագահական ընտրությունների նախնական տվյալներով հաղթում է գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Ըստ exit poll-ի տվյալների՝ նրա օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 82,45 %-ը։

Հիշեցնենք, որ իրավական փոփոխությունների արդյունքում Ղազախստանի ղեկավարն արդեն ընտրվում է յոթ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի:

Ընտրություններին մասնակցում էին 6 թեկնածու, այդ թվում՝ 2 կին:

--00—ԱՊ