Խոշոր հրդեհ Մոսկվայում, կա 4 զոհ, երկուսի ճակատագիրն անհայտ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

mm

Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկայա հրապարակում, ծաղկի պահեստում բռնկված հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 40 միավոր տեխնիկա և Արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի ստորաբաժանման 110 աշխատակից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

ՌԴ ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ ներկայում կա 4 զոհ, երկու քաղաքացու ճակատագիրը դեռևս անհայտ է:

Քննչական կոմիտեն պարզում է տեղի ունեցածի պատճառները, հարցաքննվում են վկաները։

--00—ԱՊ