Չինաստանի դեսպանը վերահաստատեց իր պատրաստակամությունը` աջակցել հայ ժողովրդին. Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

fd

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը ունեցա շատ կարևոր հանդիպում Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուն Ֆանի հետ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

Դեսպանին տրամադրեցի փաստահեն տեղեկություն Ադրբեջանի` 2022 թվականի սեպտեմբերի ռազմական ագրեսիայի հետևանքով իմ ծննդավայր Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերում տեղի բնակիչների կորուստների վերաբերյալ։

Իր խոսքում դեսպանը, անդրադառնալով Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Չինաստանի տրամադրած օժանդակությանը, վերահաստատեց իր պատրաստակամությունը` աջակցել հայ ժողովրդին։

Քննարկեցինք նաև փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր և շեշտադրեցինք, որ մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև առկա հարաբերությունները ամուր հիմք են` համագործակցության զարգացման և նոր ծրագրերի իրականացման համար։

--00—ԻԴ