Իրանի ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի ԱԳ փոխնախարարին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

ֆդ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կիրակի օրն ընդունել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանին: Հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Հանդիպմանը ժամանակ Աբդոլլահիանը գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև զարգացող հարաբերությունների առնչությամբ՝ ասելով, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը «կարևոր գործնական քայլ էր երկու երկրների կողմից տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ և քայլ դեպի գոհացուցիչ հեռանկար»։

Հայաստանի փոխարտգործնախարարը նույնպես հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վերջերս կատարած այցին և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությանը բացմանը, ասելով, որ դա մեծ զարգացում և շրջադարձային իրադարձություն էր երկկողմ հարաբերություններում։

Սաֆարյանը բարձր է գնահատել Իրանի հիմնարար և կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և նրանց միջազգային սահմանների անփոփոխ կարգավիճակի վերաբերյալ։

--00—ԻԴ