Պուտինը շնորհավորել է Տոկաևին՝ երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

ֆդ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին՝ երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

Պուտինն իր շնորհավորանքում վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը և Ղազախստանը կշարունակեն բարելավել «գործընկերության և դաշինքի» ռազմավարական հարաբերությունները։

«Դուք համաքաղաքացիներից ստացել եք վստահության համոզիչ մանդատ՝ նոր հնարավորություններ բացելով Ձեր կողմից առաջ մղվող պետական զարգացման ընթացքի իրականացման համար»,- ասված է հեռագրում։

Նշեք, ոչ երեկ՝ նոյեմբերի 20-ին, Ղազախստանում արտահերթ ընտրություններ են տեղի ունեցել։ ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Տոկաևը հավաքել է 81,31 տոկոս։

--00—ԻԴ