Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում տեղի կունենա ԵԱՏՄ Գերագույն խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

2020_11_25_18_32_43_993699.thumb_.jpg

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է kommersant.ru-ն։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը Եվրասիական տնտեսական միության (Ռուսաստան, Ղրղզստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան) բարձրագույն մարմինն է։ Խորհուրդը հանդիպում է տարին մի քանի անգամ։ Որպես կանոն, պետությունների ղեկավարները ներկայացնում են երկրները խորհրդի նիստերին։

Այս տարվա հոկտեմբերին Երևանում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Հանդիպմանը քննարկվել է ԵԱՏՄ երկրների միջև արդյունաբերության ոլորտում փորձնական համագործակցության հարցը։ Երկրների ղեկավարները զեկուցել են, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում կդրվի նախագծի ֆինանսավորման հարցը։

--00—ԶՀ