«Հորդորում ենք չհետևել ԱԱ խաղերին». «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

21

«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում քննադատել է Կատարին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու համար և մահմեդականներին կոչ է արել արհամարհել մրցաշարը:

«Ալ-Քաիդան» Կատարին մեղադրել է «անբարոյական մարդկանց, միասեռականներին, կոռուպցիա և աթեիզմ սերմանողներին Արաբական թերակղզի բերելու համար»: 

«Ալ-Քաիդան» մահմեդականներին կոչ է արել բոյկոտել մունդիալը. «Մենք մեր եղբայրներին հորդորում ենք չհետևել աշխարհի առաջնությանն ու չայցելել խաղերին»:

Հիշեցնենք, որ  ԱԱ-2022-ը մեկնարկել է երեկ՝ նոյեմբերի 20-ին: Մրցաշարը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը:

--00—ԻԴ