«Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը». Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

1121221f9d8b54e48c44ae9b39e61db4db7a84.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Նոր Ադրբեջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտարարել է, որ «Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը»։ 

«Մենք այս կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ չենք, Հայաստանն անդամ է, և այս կազմակերպության միջոցով նպատակ ուներ անհիմն պահանջ ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ փաստորեն, ուզելով այդ կազմակերպության անդամ երկրներին իրար դեմ հանել։ Կազմակերպության մյուս անդամները չեն ենթարկվել սադրանքին։ Իսկ ոմանք իրենց ելույթներում Հայաստանին այնպիսի դրության մեջ են դնում, որ այսօր էլ Հայաստանում չեն կարողանում մոռանալ դա։ Այս կազմակերպությունում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»,- ասել է Ալիևը։

--00—ԶՀ