ՌԴ-ն ինքնուրույն կզբաղվի ռուս ռազմագերիներին գնդակահարած անձանցով, նրանք կպատժվեն․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

պ

Ռուսաստանը զբաղվելու է ինքնուրույն այդ հանցագործության հեղինակներին հայտնաբերելու հարցով։ Նրանք կգտնվեն և կպատժվեն։ Ռուսաստանը  կանի հնարավոր ամեն ինչ՝ ուշադրություն հրավիրելու այս հանցագործության վրա և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր այդ հանցագործությանն առնչություն կարող էին ունենալ։

Դմիտրի Պեսկովը կասկածի տակ է դրել նշված հանցագործությունը կատարածների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու արդյունավետությունը։

--00—ԱՊ