Փաշինյանը մերժել է ԱՄՆ-ին, Բլինքենը հիասթափեցրել է. Անդրիաս Ղուկասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Փաշինյանը մերժել է ԱՄՆ-ին, Բլինքենը՝ հիասթափեցրել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի համոզմամբ, Արևմուտքը շարունակում է կապերը Հայաստանի հետ՝ հույս հայտնելով, որ Փաշինյանը ինչ-որ քայլեր կձեռնարկի։

Բայց, ըստ Ղուկասյանի՝ Հայաստանի վարչապետը ՀՀ շահերը սպասարկելու փոխարեն գործում է հանուն Ռուսաստանի շահի։

Բանախոսի կարծիքով, Փաշինյանը Սերժ Սարգսյանի և նախկին իշխանության իրավահաջորդն է և որևէ առանցքային տարբերություն չկա, այդ իսկ պատճառով իրենց կուսակցությունը բացառում է համագործակցությունը Փաշինյանի հետ։

--00—ԱՊ