Ջրականում վթարի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է մահացել․ մի քանի զինծառայողներ վիրավորվել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

դս

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության զինծառայողները Ջաբրայիլի (Ջրական) շրջանի Շուքուրբեյլի գյուղում վթարի են ենթարկվել, կա զոհ և վիրավորներ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Shahman մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտի, որով շարժվել է Պետական ​​սահմանային ծառայության «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով մի քանի զինծառայող վիրավորվել է։ Նրանք հոսպիտալացվել են։ Ավագ սերժանտ Էլմիր Աբբասովը, չնայած բժիշկների ջանքերին, մահացել է։
 

--00—ԻԴ