Մոսկվան կոչ է արել Անկարային զսպվածություն ցուցաբերել Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

ցդ

Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը  սիրիական ճգնաժամի կարգավորմանը միտված Աստանայի բանակցությունների 19-րդ փուլի մեկնարկից առաջ կոչով դիմել է Թուրքիային։Հայտնում է Էրմենիհաբերը։

Լավրենտևը թուրքական իշխանություններին հորդորել է զսպվածություն ցուցաբերել Սիրիայում և  զերծ մնալ ավելորդ ռազմական ուժ կիրառելուց։ Ըստ Կրեմլի՝ Թուրքիան պիտի քրդական հարցի համար խաղաղ լուծում գտնի։

Լավրենտևը նշել է, որ Անկարան իրենց նախապես չի տեղեկացրել թուրքական բանակի օդուժի գործողությունների մասին Իրաքում և Սիրիայում։

«Կոչ ենք անում մեր թուրք գործընկերներին որոշակի զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու լարվածության սրումը ոչ միայն Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում, այլև բոլոր հատվածներում»,- ասել է ՌԴ հատուկ բանագնացը։

--00—ԻԴ