ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել հեռու մնալ Երևանում ծրագրվող հակառուսական ակցիայից 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար
24News-ի մոտ է հայտնվել Միացյալ Նահանգների դեսպանության կողմից ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին ուղղված նամակ, ըստ որի՝ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է անում հեռու մնալ այն վայրերից որտեղ այսօր՝ նոյեմբերի 23-ին, ծրագրվում է անցկացնել հակառուսական ակցիաներ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի:

Հիշեցնենք, որ Պուտինը ժամանում է Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդի նիստին: 

Հետաքրքիր է, որ հակառուսական այս ակցիաները կազմակերպում են պրոարևմտյան ծայրահեղական ուժերը, որոնց մի մասն ուղղակի կապ ունի ԱՄՆ-ի ու իր դեսպանության հետ: Հետաքրքրական է, որ անգամ ԱՄՆ դեսպանությունն է ձեռքերը լվանում նմանատիպ ակցիաներից՝ փորձելով ցույց տալ, թե իրենք ոչ մի կապ չունեն ծրագրվածի հետ:

նկար

--00—ԼՄ