25-ամյա երևանցին Տելեգրամով թմրանյութ է վաճառել ու բռնվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով  Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, Ախուրյան գյուղում ձերբակալել և Մուշի բաժին են տարել  մայրաքաղաքում  բնակվող 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 20 փաթեթ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Երիտասարդը հայտնել է, որ 40 փաթեթ թմրամիջոց է գնել տելեգրամի միջոցով, որից 20-ը հասցրել էր տեղադրել Ախուրյան գյուղի տարբեր հատվածներում։ Հետագա միջոցառումներով իրավապահները նրա տեղադրած փաթեթները հայտնաբերել և առգրավել են։

Շիրակի մարզային  քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

--00—ԼՄ