Ֆուտբոլի աշխարհի առաջնություն-2022. նոյեմբերի 23-ի խաղացանկը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

p

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության շրջանակում 4 հանդիպում կկայանա:

Ժամը 14:00. Մարոկկո-Խորվաթիա, F խումբ

Հանդիպումը կկայանա «Էլ-Բայթ» մարզադաշտում, որը 60 հազար մարդ է տեղավորում

 17:00. Գերմանիա-Ճապոնիա, E խումբ

Այս հանդիպումը կանցկացվի «Խալիֆա Ինթերնեյշընլ» մարզադաշտում, որը 45 հազար մարդ է տեղավորում

 20:00. Իսպանիա-Կոստա-Ռիկա, E խումբ

Այս խաղը նախատեսված է 40-հազարանոց «Էլ-Տումամա» մարզադաշտում

 23:00. Բելգիա-Կանադա, F խումբ

Խաղային օրվա վերջին խաղն էլ կկայանա «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում:

   

--00—ԱՊ