Սաուդյան Արաբիայի հետ էլ չենք կարող մրցել, մեր հավաքականին ոչինչ չի փրկի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Սաուդյան Արաբիայի հետ էլ չենք կարող մրցել, մեր հավաքականին ոչինչ չի փրկի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։

Բաղդասարյանը մանրամասն վերլուծեց Կատարում ընթացող աշխարհի առաջնությունը և, մասնավորապես, մինչ օրս տեղի ունեցող խաղերը, թիմերի կազմերն ու հնարավորությունները։

Նրա համոզմամբ, պետք չի առաջատար թիմերի անակնկալ պարտությունները պատահականություն համարել, քանի որ ինչպես Սաուդյան Արաբիան, այնպես էլ՝ Ճապոնիան լավ պատրաստված էին։

Մեկնաբանի պնդմամբ, ներկայումս դժվար է հստակ ֆավորիտ ընտրել և չի կարելի հապշտապ կանխատեսումներ անել։

--00—ԱՊ