Մունդիալ-2022. Ուրուգվայը և Հարավային Կորեան հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

1098096.jpg

Ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի անդրանիկ տուրի շրջանակներում Ուրուգվայի հավաքականը մրցեց Հարավային Կորեայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած խաղի մեկնարկային կեսում երկու թիմերն իրենց մի շարք հնարավորություններ շարունակաբար չէին օգտագործում: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Նույնանման սցենար ունեցավ երկրորդ խաղակեսը: Հավաքականները փոխադարձաբար գրոհում էին` չիրացնելով հնարավորությունները: Վիճակագրությամբ խաղային իրավիճակին չնչին առավելությամբ տիրում էր Ուրուգվայի հավաքականը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:

Ուրուգվայ-Հարավային Կորեա` 0:0:

Այս խմբի երկրորդ տուրում Հարավային Կորեան կխաղա Գանայի, Պորտուգալիան` Ուրուգվայի դեմ: Այդ հանդիպումները կկայանան նոյեմբերի 28-ին:

--00—ԶՀ