Արցախցի պատգամավորը Բելգիայում շնորհակալություն է հայտնել 44-օրյան դատապարտող հայտարարության համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

Նոյեմբերի 24-ին Դավիթ Մելքումյանը և Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը հանդիպել են Ֆլամանդական խորհրդարանի անդամ, Արցախի հետ ֆլամանդական բարեկամության խմբի համակարգող Կարլ Վանլաուեի հետ։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ԱԺ պատգամավորը նախ շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի հետ ֆլամանդական բարեկամական խմբի՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությամբ հանդես գալու համար։

Քննարկումներ են եղել նաև բարեկամական խմբի շրջանակում համագործակցությունը ակտիվացնելու և ստեղծված իրավիճակին առնչվող  հարցերի շուրջ։

--00—ԼՄ