Արմեն Սարգսյանը հանդիպել է Financial Times-ի ինովացիոն բաժնի խմբագրի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Financial Times միջազգային հեղինակավոր պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ, որն ունի հրապարակումների հատուկ շարք՝ նվիրված ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ազդեցությանը:

Այս մասին տեղեկացրեց ՀՀ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի բաժինը։

Ջոն Թորնհիլն ասել է, որ մեծապես տպավորված է Հայաստանի հինավուրց պատմությամբ ու հարուստ մշակույթով, որին ծանոթացել է այցելելով պատմամշակութային վայրեր:

Հանրապետության նախագահը և Ջոն Թորնհիլը խոսել են մեր երկրի անցյալի ու ապագայի, մասնավորապես՝ զարգացման նոր ուղիների ու նորարարությունների մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ամենի հիմքը կրթությունն է, և Հայաստանը մեծ կարևորություն է տալիս կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին՝ խրախուսելով երիտասարդներին առաջարկելու նոր գաղափարներ, յուրացնելու նոր տեխնոլոգիաներն ու ստեղծելու ստարտափեր: 

Տեսանյութեր

Live

Լրահոս