Ո՞վ կլքի «Հայաստան» դաշինքը հաջորդը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

aram-vardevanyan-1.jpg

«Հրապարակը» գրում է․  «Հայաստան դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը երեկ վայր դրեց մանդատը, չնայած նրան ամեն կերպ փորձել են համոզել, որ չանի դա։ Հաջորդը, ըստ ամենայնի, կլինի Իշխան Սաղաթելյանը։ Նա ընդդիմության՝ ԱԺ վերադառնալու որոշումից հետո 2 շաբաթ է՝ չի ներկայանում նիստերին։ Թեեւ դեկտեմբերի 2-ի արտահերթին, որն ընդդիմության նախաձեռնությամբ է հրավիրվել, մասնակցելու է։ Ցուցակի հաջորդ՝ 36-րդ համարն անկուսակցական Ռիմա Ղազարյանն է՝ «Վանաձոր» ԲԿ-ում աշխատող բժիշկ, որ քարոզարշավի ժամանակ խոստանում էր անվճար առողջապահական համակարգ։

Ըստ 2021թ․ հայտարարագրի՝ նա ունի 5 անշարժ գույք Վանաձորում՝ 1 կիսակառույց, 1 արտադրամաս, 1 կաթսայատուն, 1 հողամաս եւ 1 բենզալցակայան:150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 58 մլն դրամ, 77 հազար դոլար, 38 հազար եվրո: Ղազարյանից հետո ցուցակում հաջորդն արեւելագետ Ռուբեն Մելքոնյանն է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԶՀ