Ֆինանսների փոխնախարարը կգործուղվի Ինդոնեզիա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

default (1).jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը դեկտեմբերի 6-10-ը կգործուղվի Ինդոնեզիայի Հանրապետություն՝ պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների կորպորատիվ կառավարման Ասիա-Խաղաղօվկիանոսյան ցանցի 15-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին 2022 թվականի դեկտեմբերի 6-10-ը գործուղել Ինդոնեզիայի Հանրապետություն (Ջակարտա)՝ Պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների կորպորատիվ կառավարման Ասիա-Խաղաղօվկիանոսյան ցանցի 15-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ընդունել ի գիտություն, որ Ավագ Ավանեսյանի՝ Ինդոնեզիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են Ասիական զարգացման բանկի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ինդոնեզիայի Հանրա պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,– ասվում է որոշման մեջ։

--00—ԶՀ