Ո՞վ է պատերազմում դավաճանը, 2 տարի անց ոչ ոք պատասխան չի տվել, մարդկանց հավատը կորել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Խնդիրները վերևից են գալիս, պատերազմից բավական ժամանակ է անցել, բայց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, դեռևս չկան պատասխանները, թե ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ դավաճանեց: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:

«Քանի տարի է պետք, պարզելու, թե ովքեր են դավաճանները, դա է պատճառը, որ մարդկանց վստահությունը կորել է, պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե իրենց զավակը չծառայի»,- ավելացրեց Բայաթյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելու հնարավորությանը՝  Բայաթյանը նշեց, որ պատրանք է՝  հավատալ խաղաղությանը, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստ չեն Հայաստանի հետ խաղաղ ապրել:

«Ալիև երևույթի հետ չի կարելի խոսել խաղաղության մասին, քանի դեռ նա չի ընդունել իր կատարած ոճրագործությունը: Թուրքիան Ադրբեջանին եղբայր է համարում, ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ նրանց հետ կարող ենք հարաբերություն հաստատել»,-ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ