Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում. ճանապարհների վիճակը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

H

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 20։25-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

--00—ԻԴ