Արարատ Միրզոյանը ցավակցել է Բելառուսի ԱԳ նախարարի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

արարատ-միրզոյան-3.jpg

Երեկ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հանկարծամահ եղավ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է նրա ընտանիքին։ Նա իր թվիթերյան էջում գրել է․ «Խորապես ցնցված եմ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյի մահվան լուրից։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Վլադիմիր Վլադիմիրովիչի ընտանիքին և ընկերներին»։

--00—ԶՀ