ՀԱՊԿ-ի աշխատանքին միջամտելու փորձերը կշարունակվեն. Կրեմլ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

a94bbae993516db85477a6641d7e3322_M.jpg

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքին միջամտելու փորձերը կշարունակվեն, սակայն, չնայած դրան, ասոցիացիան շարունակում է պահանջարկ ունենալ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«ՀԱՊԿ-ն փլուզելու փորձեր միշտ էլ եղել են եւ հետագայում էլ կշարունակվեն»,- ասել է Կրեմլի խոսնակը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Սակայն գոնե հիմա մենք տեսնում ենք, որ, չնայած բոլոր դժվարություններին, չնայած հնարավոր հակասություններին՝ նույնիսկ անդամ պետությունների միջեւ, այս կառույցը դեռեւս պահանջարկ ունի։ Եվ այն լիովին ցուց է տվել իր արդիականությունն ու արդյունավետությունը՝ նկատի ունենալով Ղազախստանում իրավիճակի կարգավորումը»,- ընդգծել է Պեսկովը։

--00—ԶՀ