Մարոկկոյի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Բելգիայի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

befunky_collage_2022_11_27t190507_051.thumb_.jpg

ԱԱ 2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Մարոկկոն 2։0 հաշվով հաղթել է Բելգիային։

Հանդիպման հաշիվը 75-րդ րոպեին բացել է Սաբիրին, հայտնում է Armsport-ը։

90+2-րդ րոպեին Մարոկկոյի հավաքականի առավելությունը կրկնապակտել է Զակարիա Աբուլյալը։

Մարոկկացիները 4 միավոր F խմբի առաջատարն են։ Բելգիան 3 միավորով երկրորդ տեղում է։ 20։00-ին կմեկնարկի Խորվաթիա – Կանադա հանդիպումը։

--00—ԶՀ