ՀԱՊԿ-ն ՀՀ-ին օգնելու համալիր միջոցառումներ է առաջարկել, այդ թվում՝ սահման առաքելություն ուղարկելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

ՀԱՊԿ-ն Հայաստանին օգնելու համալիր միջոցառումներ է առաջարկել, այդ թվում՝ առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Իրավիճակը հասարակ չէ, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին․ այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ, միջոցառումների համալիրը, որը առաջարկում է ՀԱՊԿ-ը Հայաստանին ուղղված օգնության շրջանակներում, իսկ այդ միջոցառումները բազմազան են՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, ու այդ թվում՝ այդ սահման առաքելություն ուղարկելով, որը իրապես կգնահատի իրավիճակը․ նրանք ընդհանուր առմամբ բոլոր պետությունների աջակցությունը ստացել են»,- ասել է Զասը բելառուսական ОНТ հեռուստաընկերության տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել (ՀԱՊԿ երկրների ղեկավարներին- խմբ.), համախմբված գնահատական տալն է այն իրավիճակին, որը ստեղծվել է այնտեղ»։

--00—ԶՀ