ՀՀ-ն ու Հնդկաստանը մեծ աշխատանք են տանում պաշտպանական ոլորտում. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

1081398.jpg

Հայաստանն ու Հնդկաստանը մեծ աշխատանք են տանում պաշտպանական ոլորտում համագործակցության համար, Երևանը կարող է օգտվել Դելիի մեծ առաջընթացից՝ իր անվտանգությունն ապահովելու համար։ Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Հայաստան» գործակալությունը, այս մասին «Հայաստան-Հնդկաստան, հազարամյա հարաբերությունների նոր խթան» գագաթնաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Երևանն ու Դելին նաև քննարկում են տարածաշրջանային անվտանգության, միջազգային ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության հետ կապված հարցեր։

--00—ԶՀ