Ադրբեջանում կալանավորվել է Նախիջանի ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

bk

Նախիջանի ինքնավար հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևը կալանավորվել է ադրբեջանական դատարանի որոշմամբ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Դատարանի որոշմամբ Ալիևի նկատմամբ կիրառվել է կալանավորում, նրան մեղադրում են պաշտոնական լիազորությունների չարաշահման և 144 մլն մանաթ պետական միջոցներ հափշտակելու մեջ», - ասված է հաղորդագրությունում։

--00—ԱՊ