Համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել հայ-ալբանական հարաբերությունները. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

l_0x0wh_786x458z_1_2 (1).jpeg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Ալբանիայի ժողովրդին` մաղթելով առաջընթաց և բարգավաճում:

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-ալբանական միջպետական հարաբերությունները և ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

--00—ԶՀ