Նոր Գեղիում վեճը վերածվել է ծեծկռտուքի. եղբայրը խառնվել է վեճին ու դանակահարել 41-ամյա տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

default (2).jpg

Նոյեմբերի 25-ին, ժամը 21.13-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, ձախ ակնակապճի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ դանակահարվել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը Նոր Գեղի գյուղում վիճաբանել է Արգել գյուղի 27-ամյա մի բնակչի հետ: Վեճն այնուհետև վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ երիտասարդի 23-ամյա եղբայրը դանակահարել էր 41-ամյա տղամարդուն:

Ժամը 23.18-ին «Նաիրիի» բժշկական կենտրոնից է ահազանգ է ստացվել. գլխի պատռված վերքով բուժօգնության էր դիմել մայրաքաղաքի 27-ամյա մի բնակիչ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոր Գեղի գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ նրան մահակով մի քանի անգամ խփել էր «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 41-ամյա տղամարդը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կան ձերբակալվածներ:

--00—ԶՀ