ՀԱՊԿ-ի՝ Երևանի գագաթնաժողովին որոշվել է ստեղծել կենսաբանական անվտանգության գծով համակարգող խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծում է կենսաբանական անվտանգության գծով համակարգող խորհուրդ, որը կքննարկի մի շարք երկրներում կենսալաբորատորիաների գործունեության խնդիրը։ Թեման պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է mk.ru-ն։

«Կենսաբանական լաբորատորիաների թեման քննարկվել է»,- հավելել է Զասը՝ ընդգծելով, որ խորհուրդ ստեղծելու որոշումը կայացվել է նոյեմբերի 23-ին՝ Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովին ժամանակ։

Ըստ Զասի՝ կազմակերպության որոշ երկրներ «վտանգ են տեսնում այս ոլորտում», ուստի ՀԱՊԿ-ի շրջանակում կենսաանվտանգության փորձագիտական գնահատական է անհրաժեշտ։

--00—ԼՄ