Իրավիճակը չափազանց լարված է, մեր գործընկերները պետք է հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

ցդ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Արմենպրեսի հետ հարցազրույցում նշել է, որ իրավիճակը չափազանց լարված է, մեր գործընկերները պետք է հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանին։

«Մենք ցավով ենք արձանագրում, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի այդ, Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ գործողություններ։

Այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը։

Հայկական կողմը, ինչպես և նախկինում, պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել՝ փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն  հաստատելու համար:», - իր խոսքում նշել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։

--00—ԱՊ