Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով նռնականետ․ վիրավորվել են ՊԲ 2 զինծառայողներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

153fae92874e6eec578faf6a2d7a5556.jpg

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- նշված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

--00—ԶՀ