Ալիևին չի հաջողվել Մակրոնին առնել, դրա համար իրեն ճղում է. Հակոբ Ասլանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Ալիևը չի ցանկանում, որ Մակրոնը բանակցություններին մասնակցի, սովոր է «նավթաիկրային» դոլարներով առնել բոլորին: Նրան չի հաջողվել Մակրոնին առնել, դրա համար իրեն ճղում է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ դեկտեմբերի 7-ի բրյուսելյան հանդիպմանը չի մասնակցելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս ներկա լինի բանակցություններին:

Պատգամավորի համոզմամբ, Ալիևը չի կարող պահանջել, որ Ֆրանսիայի նախագահը ներկա չլինի հանդիպումներին, քանի որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչներից մեկն է, այդպես նա իր վարկանիշը կգցի:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն չի կարող արգելափակել Զանգեզուրի միջանցքի գործընթացը, պատգամավորը նկատեց. «Ալիևը նոր է խելքի եկել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը իրեն դեմ է, հիմա իրեն ճղում է, որ միջանցք ստանա, բայց ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք, որ 1մմ հող չի տրվելու, ինչքան էլ իրենց ճղեն: Օր-օրի մեր պոտենցիալը մեծանում է, առողջանում ենք. երկու տարում տնտեսությունը, ռազմարդյունաբերությունը վերականգնվում է, դրա համար է Ալիևը կատաղել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ