Մայակովսկի գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 03։29-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի 6-րդ փողոցի  տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz Universal» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Օ․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:53-ին, մարվել՝ 04:34-ին: Այրվել է «Mercedes-Benz Universal» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Օ․):

--00—ԼՄ