Հետապնդել են հայտնի քաղաքական կուսակցություններից մեկի նախագահին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

34ad673b3ccfbd2811c10b4413fb4665.jpg
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին մոտ ՀՀ ոստիկանություն է ահազանգել Հայաստանում հայտնի մի քաղաքական կուսակցության նախագահ և հայտնել, որ Երևանում իրեն հետապնդել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ահազանգով ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին այդ քաղաքական գործիչը հայտնել է, որ Արաբկիր վարչական շրջանում ինքն իր Jeep մակնիշի ավտոմեքենայով ընթնալիս է եղել, երբ սև գույնի իրեն անհայտ մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչից հետո ինքը կարճ ազդանաշան (սիգնալ) է տվել։ Դրանից հետո ճանապարհի 3 տարբեր հատվածներում այդ ավտոմեքենան շարունակել է հետապնդել իրեն և սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքական գործիչը նրան հայտնել է, որ ինքն օրինական զենք ունի և թող նա իրեն խելոք պահի, որպեսզի բանը զենքի գործադրմանը չհասնի։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, այնուհետև համագործակցելով ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ, տաք հետքերով հայտնաբերել են քաղաքական կուսակցության նախագահի մատնանշած Mercedes-ը և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։   

--00—ԶՀ