Արցախի ԱԺ հանձնաժողովները փակ նիստում քննարկել են «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

default.jpg

Նոյեմբերի 29-ին Սեյրան Հայրապետյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ԱՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:

--00—ԶՀ