ՀՀ քաղաքացիների 49%-ն արտահերթ խորհրդարանական ընտրություն չի ուզում. հարցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Հայաստանի քաղաքացիների 16.5%-ը կարծում է, որ երկրին ավելի շուտ անհրաժեշտ չեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ 32.5%-ն ընդհանրապես դեմ են դրանց անցկացմանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց սոցիոլոգ Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով GALLUP կազմակերպության սոցիոլոգիական հարցման տվյալները։ Այսպես, հարցվածների 23.7%-ը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները «միանշանակ անհրաժեշտություն են», իսկ նոր օրենսդիր մարմնի կազմավորմանը «ավելի շուտ կողմ են» 17.1%-ը։

--00—ԶՀ