Բաքվում Իրանին սադրող նոր արշավ է սկսվել, առաջարկում են երկիրը վերանվանել Հյուսիսային Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

բաքու իրան

Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևն առաջարկում է երկիրը վերանվանել՝ այն կոչելով Հյուսիսային Ադրբեջան։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ 

«Կարծում եմ, որ սա կլինի լավ խթան հարավային ադրբեջանցիների համար», - հայտարարել է պատգամավորը։

«Հարավային ադրբեջանցիներ» ասելով՝ նա ի նկատի ունի Իրանում բնակվող էթնիկ ազերիներին, իսկ այս հայտարարությունը, իհարկե, ուղղված է ընդդեմ Իրանի տարածքային ամբողջականության։

--00—ԼՄ