ԱԳ փոխնախարարը Չիլիի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

գն

Նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Չիլիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարին (նստավայրը՝ ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և հույս հայտնել, որ չիլիացի դիվանագետին կհաջողվի ծավալել բեղմնավոր գործունեություն՝ նոր լիցք հաղորդելով ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետագա ընդլայնմանը:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների, միջխորհրդարանական կապերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումների ակտիվացումը: Առևտրատնտեսական կապերի զարգացման առնչությամբ ընդգծվել է երկկողմ շահագրգռվածությունը՝ գործընկերության լրացուցիչ հնարավորությունների համատեքստում դիտարկելով տարածաշրջանային կառույցները։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներին: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը Էդուարդո Էսկոբարին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

--00—ԱՊ